|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում քիչ առաջ ավարտվեց Նարեկ Աբգարյան - Վիլիան Տանկո մենամարտը: Ինչպես հաղորդում է հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, միավորների չնչին տարբերությամբ մեր բռնցքամարտիկը պարտվեց:
«Դա մրցավարների կարծիքն է: Մենք միանգամայն այլ կարծիքի ենք: Չեմ կարող չգրել մի զավեշտի մասին: Ժամանակակից բռնցքամարտում կողային 5 մրցավարներից համակարգիչը ընտրում է 3-ի գնահատականը և վճիռը կայացնում` ելնելով այդ 3-ի գնահատականից: Այս մենամարտում Նարեկին հաղթանակ էին շնորհել Գերմանիայի, Լեհաստանի և Ֆիլիպինի ներկայացուցիչները: Սակայն համակարգիչը, ճակատագրի հեգնանքով, ընտրել էր Բրազիլիայի, Թունիսի և Գերմանիայի ներկայացուցիչներին: Իսկ Բրազիլիայի և Թունիսի ներկայացուցիչների կարծիքով` հաղթել էր մեր մրցակիցը: Ստացվեց 2-1` հօգուտ սլովակ բռնցքամարտիկի»,- ասաց Գիլոյանը: