|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բուդապեշտի «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ուլիսին»:
31' տուգանայինից Բելա Մարոտին գլխի շեշտակի հարվածով բացեց հաշիվը: «Ուլիսի» պաշտպանությունն առաջին գոլից հետո թուլացավ, և առիթը չուշացավ` 33' հունգարական թիմի կազմից Օտտեն խփեց 2-րդ գոլը: 69' «Ֆերենցվարոշն» ամրապնդեց իր հաղթանակը Ֆելիպեի գոլով:
Ցավոք, մեր թիմին չհաջողվեց ոչինչ անել հունգարական լեգենդար թիմի դեմ, մրցակիցն իսկապես շատ ուժեղ էր: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: