|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբիշ՝ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Մեր ըմբիշը 1/16-րդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող Մաթեաս Գյուտներին, այնուհետև 7:1 հաշվով առավեության հասավ թուրք Ատական Յուկսելի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 6:4 հաշվով պարտվեց հունգարացի Թամաշ Լորինչին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Հարությունյանն իրավունք կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար: