|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Կառավարության տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2015-ի հունիսի 13-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակելի շենքում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով տարեց կին էր մահացել, իսկ շենքի մնացած բնակիչները փաստացի հայտնվել էին փողոցում:
Այսօր կայացած կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց որոշման նախագիծը, որը հնարավորություն կտա վերոնշյալ շենքի բնակիչներին ապահովել բնակարանով: Այդ նպատակով կառավարությունը Մեղրի համայնքին գույք է նվիրաբերել: Ավելին, կառավարությունը այս որոշման շրջանակներում, անհատույց ձևով, սեփականության իրավունքով, բնակարան կհատկացնի նաև Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:
Հաշվի առնելով հարցի հրատապությունը, կառավարությունը կարճ ժամկետներում լուծումներ է գտել, որով հնարավոր կդառնա օպերատիվ կարգով, սեղմ ժամկետում լուծել քաղաքացիների բնակարանային խնդիրները»: