|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` քիչ առաջ երկու երեխա ընկել է Վեդի գետը: Ցավոք, նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Մեր տեղեկություններով` երեխաները 9 և 7 տարեկան եղբայրներ են, միակողմանի ծնողազուրկ: Նրանք մորը կորցրել էին տարիներ առաջ եւ մոր մահից հետո մեծացել մանկատանը: Նրանցից մեկին ժամանակին ցանկացել է որգեդրել արտասհամանից ժամանած հայ ընտանիքը, բայց երբ հայրն իմացել է այդ մասին, երեխաներին վերջնականապես չկորցնելու համար, չնայած սոցիալական ծայրահեղ պայմաններին, անմիջապես դիմել է մանկատուն եւ վերադարձրել նրանց:
Նշենք, որ երեխաների դիերն այս պահին դուրս են բերում ջրից: Երեխաները հարեւան Գոռավան գյուղից էին:
Մանրամասները՝ քիչ անց: