Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ադրբեջանի բոլոր այն դիվանագետները, ովքեր հավանել են ԵՄ-ում Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի հակաիշխանական գրառումը Facebook-ում, ազատվել են աշխատանքից. հայտնում է contact.az-ը։
Նշվում է, որ Մամեդովը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել մայիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգական հրդեհի առնչությամբ. «Այդ ողբերգությունը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու ողբերգությունն է: Ոչ մի ազգ չի կարող այդքան ամոթ ու անարդարություն հանդուրժել: Պաշտոնյաները միլիոններ են վաստակում մեր ազգի ողբերգության վրա, և եթե չեն վախենում մեր ազգի զայրույթից, թող վախենան Ալլահից»:
Գրառումը հավանել էր ԱԳՆ 5 աշխատակից: