Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանի ակնկալիքները հանրաքվեից կիսով չափ են արդարացել:
«Ես ավելին էի ակնկալում, բայց ոչ լիարժեք եղավ: Ես ավելի շատ «այո» էի ակնկալում, քան ստացվեց: Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, նորմալ անցավ, շատ չեմ ուզում ծավալվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը` հավելելով, որ մարդիկ ավելի շատ ուզում են ընդդիմանալ իշխանություններին, ոչ թե սահմանադրական բարեփոխումներին:
«Եթե մեր գյուղում որևէ մեկը Սահմանադրությունը կարդացել է և «այո»-ն ու «ոչ»-ը կարողանում է մեկնաբանել, ես անմիջապես կլռեմ: Մի մասը չարությամբ են լցված, ուզում են միայն թե հակառակը լինի: Ոչ մի գյուղացի էլ Սահմանադրությունը չի կարդացել, և ոչ մեկը չի գնացել ընտրության` Սահմանադրության այս կամ այն կետը հավանելու համար: Ուզում են հակառակվել իշխանություններին. եթե իշխանությունը «ոչ» ուզեր, հաստատ «այո» կասեին»,- ասաց Ալեքսանյանը: