|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ՀՀ 32 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի 32 համայնքներից 20-ում ընտրվելու են համայնքի ղեկավարներ, 12-ում՝ ավագանու անդամներ, իսկ երկուսում` Աբովյան եւ Արտաշատ քաղաքներում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ:
Աբովյան քաղաքում առաջադրվել են Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, Էդվին Թադեւոսյանը (Ծառուկյանի ազգական), Սամվել Հակոբյանը ( Ծառուկյանի կնոջ ազգական), «Քինգ դելյուքսի» սեփականատեր Արթուր Գեղամի Հարությունյանը` «Պալաչը» եւ եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյանմ ինչպես նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Արտաշատ քաղաքում քաղաքապետի միակ թեկնածու՝ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն է։