|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը հետմահու պարգևատրվել Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Տավուշում ադրբեջանական կողմի կրակից զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։