|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Հրազդանի, Թալինի եւ Սպիտակի բնակիչները կընտրեն քաղաքապետեր:
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:
Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:
Սպիտակում պայքորւմ են գործող ՀՀԿ-ակա քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ մեկ այլ ՀՀԿ-ական` Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: