|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ` Վահան գյուղում 26 բնակիչ է թունավորվել՝ 4 - 68 տարեկան:
Բոլորն էլ տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կոնտրոն: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Yerkir.am-ի հետ զրույցում Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը հայտնեց, որ թունավորման պատճառը թութն է, որը տարբեր գյուղացիներ գնել են Արտաշատից եկած առևտրականից:
«Առևտրականի մեքենան գյուղացիները ճանաչում են, հիմա աշխատանքներ ենք տանում` նրանգտելու համար»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ տուժածները հիվանդանոցում համապատասխան բուժօգնություն են ստանում: