|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի կառավարության պետական ծառայության հարցերով նախկին պետքարտուղար Ժորժ Թրոնին ներկայացվել է երկու կանանց բռնաբարելու մեղադրանք: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում. տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքական գործչի մասնակցությամբ սկանդալը տեղի է ունեցել մայիսի վերջին, երբ Դրավեյի քաղաքապետարանի երկու աշխատակցուհիներ Թրոնին, որը Դրավեյի քաղաքապետն էր, մեղադրել են սեռական ոտնձգություների մեջ:
Կանայք որոշել են ոստիկանություն դիմել, երբ լսել են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի` նույն մեղադրանքով ձերբակալության մասին: Այդ դեպքը նրանց հույս է ներշնչել, որ իրենք էլ կարող են արդարություն պահանջել:
Սկանդալից հետո Թրոնը ստիպված էր հրաժարական տալ: Նա հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: