|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 26-ին Արմավիրի մարզում գազալցակայանի պայթյունից տուժած` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, չնայած վիճակին, այսօր դուրս է եկել հիվանդանոցից՝ հորեղբոր հոգեհանգստին մասնակցելու:
Երևանի այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը բավարար է գնահատվում:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, երեկ հիվանդանոցում մահացել էր: Վթարից տուժած` գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, ով համեմատաբար թեթև վնասվածքներ էր ստացել, գտնվում է հիվանդասենյակում: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: