|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակիչ Պարույր Թորոյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտնել է, որ նախորդ օրը Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ու 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Դեպքից հետո Վաղարշապատի բաժին է ներկայացել Հակոբ Հակոբյանը և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ հետաքննության ընթացքում Վաղարշաբատի բաժին է ներկայացել և բացատրություն տվել նաև Հակոբյանի որդին՝ Արայիկ Հակոբյանը:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը հերքել էր իր և որդու կողմից հիշյալ անձին ծեծի ենթարկելու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդն էպիլեպսիայով հիվանդ է, և իրենք ընդամենը օգնել են նրան: