|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հակոբ Հակոբյանի սցենարի հիման վրա նկարահանված «Հիշողություն» ֆիլմը, կարծես, հիշողության գիրկն է ընկնում: Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ֆիլմի փակ դիտման ը ներկա է եղել նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը, ըստ ռեժիսորի, ասել է, թե գոհ է, գնահատելի է ռեժիսորական, օպերատորական աշխատանքը և դերասանների մի մասի խաղը: Վերապահումները վերաբերել են քաղաքական բովանդակությանը, և ռեժիսորը հետագայում շտկումներ է արել:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն` իմանալու` արդյո՞ք մշակույթի նախարարը գոհ էր մնացել: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից տեղեկացրել էին, որ, այո, նախարարը մասնակցել է «Հիշողություն» ֆիլմի փակ դիտմանը:
«Նախարարը մատնանշել է ֆիլմի սցենարի ստեղծման գործընթացում արհեստավարժ մասնագետների ներգրավվածության, նրանց հետ քննարկումների և խորհրդատվության խիստ պակասը: Բնականաբար, ֆիլմից ստացված տպավորություններով է պայմանավորված վերոնշյալ դիտարկումները»,- ասվում է նախարարության պատասխանում: