|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ` մայիսի 28-ին, ընդառաջելով Արևելյան եւ Արևմտյան թեմերի առաջնորդ սրբազաններին եւ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետը Բոստոնում Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման ավարտինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ասպետ»-ի շքանշանով պարգևատրեց ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, ով 10 տարի առաջ հայտարարել էր Հայոց ցեղասպանության իրողության մասին, ինչի պատճառով նրա դիվանագիտական գործունեությունը կասեցվել էր. տեղեկացնում է Horizonweekly-ն:
Դեսպանին պարգևատրելիս Նորին սրբությունն ասել է. «Պարո'ն դեսպան, Դուք քաջություն ունեցաք ճշմարտությունը բարձրաձայն, հստակ եւ հրապարակային ասելու: Աշխարհում ոչ մի ուժ չի կարող ճշմարտությունը ծածկել. քաղաքական եւ դիվանագիտական ուժեր փորձում են այս կամ այն պատճառով շուքի տակ առնել ճշմարտությունը, սակայն չկա ուժ, որ կարող է ճշմարտությունը եղծել: Դուք ճշմարտությունն ասացիք, ամբողջ հայ ժողովրդի սիրտը գրավեցիք եւ օրինակ հանդիսացաք ու եղաք ճշմարտության դեսպանը»: