|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Կիրակի օրը՝մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: Այդ օրը, ժամը 12:30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը: Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչև ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը: Եկեղեցու բացումից հետո, հունիսի 1-ին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսվել է 2013թ. և ընթացել 2 տարի, և եկեղեցին օծվում է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։