|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքում Փելին Չիֆթի ծրագրին հյուրընկալված Մուսթաֆա Չալըք անունով մարդու խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել. տեղեկացնում է Haberler-ը:
Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից Էնվեր փաշային գովաբանելով` Չալքըն ասել է. «Կա՞, արդյոք, այս մարդու նման իդեալիստ հերոս»: Չալըքի այս ելույթը զայրացրել է հաղորդավարուհուն: Նա ընդհատել է Չալըքին՝ հիշեցնելով Քեմալ Աթաթուրքի մասին:
Ի պատասխան՝ Չալըքն ասել է. «Էնվերը 80 Աթաթուրք արժի»: Դրանից հետո տաղավարում բանավեճ է սկսվել, և ստիպված են եղել ծրագիրն ընդհատել: