|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեր մարզպետն Աստծու պահած մարդ ա, որ գյուլլից մի հատը չի կպե: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն՝ անդրադառնալով մարզպետի դեմ մահափորձին:
Հարցին` հնարավոր է կատարվածը Գորիսի վերջին դեպքերի հետ կապված լինեն, Զարզանդը նշեց, որ դա ոչ ոք չի կարող ասել:
Նկարագրելով դեպքը` նա պատմեց. «Անտառի մեջ նստած ա եղել, անտառի մեջ սպասելուց ա եղել: Չեմ կարա ասեմ` մի հոգի ա՞ եղել, թե՞ մի քանի: Հնարավոր ա` մի ամիս, երկու ամիս, երեք ամիս ճանապարհներն ուսումնասիրել են, հատուկ էդ պավառոտն ընտրել են, որ ինքը ավտոն ավելի շատ դանդաղացնի, սպասել են, որ գարունը գա, ծառերը կանաչեն, որ ծառերի մեջից չերևան: Դա մի օրվա, էրկու օրվա բան չի...»:
Զարզանդի խոսքով՝ կրակոցները հնարավոր է` մեկ րոպեի չափ տևած լինեն: