|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, ավելին` որ նրան վիրահատում են:
Խաչատրյանի` հիվանդանոց տեղափոխվելու մասին մեր հարցը փոքր-ինչ բարկացրեց նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանին:
«Ախր, խի՞ եք տենց բան ասում, ի՞նչ ա նշանակվում տեղափոխել, էդ մարդն իրա ոտով ա գնացել հիվանդանոց: Պարոն Խաչատրյանը երեկ գնացել ա «Մալաթիա» բժշկական կենտրոն՝ իր ոտքով: Ինքն ուղղակի ստուգման ա գնացել: Բոլորն էլ գնում են ստուգման, ես էլ, դու էլ…»,- ասաց նա եւ հավելեց, որ հիվանդանոցում Սուրիկ Խաչատրյանը մեկ ժամ է մնացել: