|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է խզել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրների մատակարարման մասին պայմանագիրը: Այդ մասին գրում է Коммерсант-ը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իր աղբյուրները:
Ֆրանսիական կողմը նախատեսում է Ռուսաստանին վերադարձնել 785 միլիոն եվրո, որը Ռուսաստանը կկարողանա ստանալ միայն այն բանից հետո, երբ կթույլատրի այդ նավերը վաճառել ցանկացած երրորդ կողմի:
«Սակայն Կրեմլը նման մոտեցման հետ համաձայն չէ: ՌԴ-ում «Միստրալ» նավերի կառուցման հետ կապված ծախսերն ու կրած վնասները գնահատում են 1,1 մլրդ եվրո և մտադիր չեն որեւէ թույլտվություն տալ, մինչև չստանան այդ գումարը»,- գրում է թերթը: