|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ քննչական կոմիտեն որոշել է մանրակրկիտ ստուգել՝ որքանո՞վ է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհին՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան առնչվում նրա սպանությանը: Այդ մասին գրում է Коммерсант-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ հետաքննության մոտ հարցեր են առաջացել այն բանից հետո, երբ Դուրիցկայայի և գործով այլ վկաների ցուցմունքներում հակասություններ են եղել: Այսպես՝ Դուրիցկայան, խոսելով Կիևում բնակվող իր մոր հետ, ասել է, որ Bosco Cafe-ում ընթրելուց հետո Նեմցովն է առաջարկել իրեն` զբոսնելով հասնել տուն: Հետաքննությունը, սակայն, պնդում է, որ վկաների խոսքերով, որոնց հաջողվել է գտնել, հենց Դուրիցկայան է պնդել, որ գիշերային զբոսանք կատարեն:
Ի դեպ, Դուրիցկայան հրաժարվել է ստի դետեկտորով հարցաքննվել:
Նշվում է, որ քիլերը կարող էր հետևել նրանց` սրճարանից սկսած, իսկ Դուրիցկայայի բաց գույնի վերարկուն կարող էր յուրատեսակ փարոս հանդիսանալ: