|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսական Коммерсант թերթն անդրադարձել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան կատարած այցին:
Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Շոյգուն քննարկել է ռազմական-տեխնիկական համագործակցության հարցեր: Թերթի աղբյուրի համաձայն՝ տվյալ ոլորտը շատ արդյունավետ է: Միայն 2010-2012թթ. պայմանագրեր են ստորագրվել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ դոլար: Իսկ մինչև ընթացիկ տարեվերջը, ըստ աղբյուրի, Մոսկվայից Բաքվի գնած զենքի արժեք կկազմի 5 մլրդ դոլար: Ադրբեջանը ներկայումս հետաքրքրված է ռուսաստանյան Бал-Э ափային հրթիռային համակարգով:
Թերթի աղբյուրը նաև նշում է, որ Շոյգուի այցը Բաքվում որակվել է «լավ վերաբերմունքի նշան», որը պետք է ամրապնդի Աստրախանում երկու երկրների նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Մոսկվան փորձում է մեղմել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու բացասական էֆեկտը հայ-ադրբեջանական հարաբերությունների համար: