|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 13-ին՝ ժամը 20.01-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.46-ի սահմաններում Բագրատաշեն-Թբիլիսի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում` Կումիսի գյուղում, բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Խլաչեդ Ալոխադձե) VIN 155 պ/հ-ի և «Աուդի» մակնիշի (վարորդ Վազիտ Ավետիսյան) 33OR646 պ/հ-ի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Վթարի հետևանքով «Աուդի» մակնիշի վարոդը և ուղևորներ Մարինե Մելիքյանը՝ ծնված 1985թ-ին, Էմմա Ավետիսյանը՝ ծնված 2011թ-ին և Վազիկ Ավետիսյանը՝ ծնված 2013թ-ին, հոսպիտալացվել են Մարնեուլի քաղաքի բժշկական կենտրոնում: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: