|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1973 թ. ծնված Արշակ Ե.-ին և 1979 թ. ծնված Էդվարդ Բ.-ին:
Խուզարկությամբ Հովհաննես Ա.-ի մոտ եղած ծխախոտատուփից հայտնաբերվել է չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված, իսկ գուլպայից` 5 մլ տարողությամբ բժշկական ներարկիչ` դեղնավուն, սուր հոտ ունեցող թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: