|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտական հենակետում հակառակորդի կողմից փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերը վիրավորված եւ հիվանդանոցում զոհված 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքից էր, ամուսնացած էր եւ երեխաներ ուներ. հայտնում է shamshyan.com-ը:
«Ավելին՝ նրա գրպանում միշտ փոքրիկի լուսանկարն է եղել: Այս մասին կայքի հետ զրույցում պատմեցին նրա ծառայակից ընկերները, ովքեր չեն կարողանում համակերպվել կատարվածի հետ: Միաժամանակ ավելացնում էին, որ Շեքսպիրը տեսակով անձնազոհ կերպար էր չնայած, ի տարբերություն մյուսների, ինքը ամուսնացած էր եւ տանը սպասող փոքրիկներ ուներ: Ընկերները նաեւ պատմեցին, որ Շեքսպիրը Ռուսաստանի Դաշնությունից էր եկել Հայաստան ծառայության նպատակով: Նա ծառայության է անցել 2013թ-ի աշնանը եւ 2015թ-ի աշնանը պետք է զորացրվեր: «Ցավոք նրա սպասված աշունը չեկավ»,- հուզված ավելացրեցին ծառայակիցները»,-գրում է կայքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ գիշեր 25-ամյա զինծառայող է զոհվել: