|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Բիսմիլ շրջանում երեք թաղապետեր հետացվել են աշխատանքից՝ «ահաբեկչական կազմակերպության» քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ Էսենթեփեյի, Ալթընոքի և Սանայիի թաղապետեր Ալաաթթին Թեքինը, Մյուրսել Զորոօղլուն և Մեհմեդ Բայանդըրը կանչվել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու:
Բայընդըրին հարց է ուղղվել, թե ինչու է նրա ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ այժմ կալանքի տակ գտնվող համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի լուսանկարը:
Թաղապետերի հարցաքննությունից հետո նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ հայտարարության մեջ նահանգապետարանը պնդել է, որ նրանք իրականացրել են «ահաբեկչական քարոզչություն», այդ պատճառով էլ հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: