|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ուկրաինայի արևելքում անցած տարվա օգոստոսին և այս տարվա սկզբին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է մոտ 220 ռուս զինվոր: Այդ մասին ասված է զեկույցում, որը պատրաստել էր փետրվարին սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
«Պուտին. պատերազմ» զեկույցն ավարտին են հասցրել նրա կուսակցական ընկերները և այսօր ներկայացրել հանրությանը: Այն հրապարակվել է Открытая Россия կայքում:
Զեկույցը հիմնված է բաց տվյալների և մահացած զինվորների բարեկամներից Նեմցովի ստացած տեղեկությունների հիման վրա:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը տասն ամիսների ընթացքում ուկրաինական պատերազմի վրա ծախսել է մինչև 53 միլիարդ ռուբլի: