|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Ինչպես տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը, բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը 1915 - 1922-ին՝ Օսմանյան կառավարության կողմից և դատապարտում է ցեղասպանության այդ և այլ գործողությունները և մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում»:
Բանաձևի հեղինակներն են տեղի հայ համայնքի բարեկամներ՝ խորհրդի անդամներ Ջոն Հուփերը եւ Ջուդիթ Ռատերֆորդը: