|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այդ մասին հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:
Խորհրդարանը հաստատում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ Ցեղասպանություն է գործադրվել։ Այդ գործողությունները տեղավորվում են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ համընդհանուր հռչակագրի դրույթների շրջանակում։ Բանաձեւում Լյուքսեմբուրգի խորհրդարանը հղում է անում 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված նույնաբովանդակ բանաձեւին:
Պատգամավորները կոչ են արել Թուրքիայի ղեկավարներին բաց նայել անցյալին, միեւնույն ժամանակ՝ վերաշխուժացնել հայ-թուրքական հարաբերությունները։