|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի 70-ամյակի առիթով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին Հաղթանակի զբոսայգի էր այցելել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ուշագրավ է, որ, ի տարբերություն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նա հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի:
Իսկ լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին Լիսկայի որդու «քաջագործություններին» եւ Հովսեփյանի ու գլխավոր դատախազի հակամարտությանը: Աղվան Հովսեփյանը բավարարվեց միայն` լրագրողներին շնորհավորելով: