|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»:
Համապատասխան գրություններով նախարարը դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ: