|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի Վերջին զանգը: Այս տարի դպրոցն ավարտում է 25 000 աշակերտ, որը համարժեք է նախորդ տարվա ցուցանիշին:
Վերջին զանգի արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհված զինծառայողների: Նշենք, որ ոստիկանությունն այսօր աշխատելու է յուրաքանչյուր դպրոցի հետ. նրանք լինելու են անգամ այնտեղ, որտեղ շրջանավարտներն իրենց խնջույքն են կազմակերպելու:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Արցախում 1375 12-րդցիներ հրաժեշտ կտան դպրոցին: Մատաղիսի և Թալիշի դպրոցներում, բնականաբար, չի լինի Վերջին զանգի արարողություն: Թալիշի ու Մատաղիսի շրջանավարտներն իրենց ավարտական վկայականը կստանան այն դպրոցներից, որտեղ տեղափոխվել են այս օրերին: