|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այդ մասին հայտնում է Новый век թերթը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայության անանուն ներկայացուցչին։
Պաշտոնյայի խոսքերով՝ երկրում զանգվածաբար կտոնեն այդ իրադարձությունը, կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ «Պետության ղեկավարն ամենաակտիվ մասնակցությունը կունենա այդ միջոցառումներին»,- նշել է նա:
Նշվում է, որ պաշտոնական մեկնաբանություններ Քարիմովի՝ Ռուսաստան այցի մասին դեռևս չկան։