|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օրեր առաջ ահազանգել էինք, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցը կանգնած է քանդման վտանգի առջև:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ չնայած որբանոցը քանդելուն դեմ ուղղված բոլոր արշավներին՝ շինարարական մեքենաները վաղ առավոտյան գետնին են հավասարեցրել որբանոցի շենքը:
«Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականին տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների»,- գրում է «Ակօս»-ը:
Որբանոցի տարածքում նախատեսում են կառուցել շքեղ առանձնատներ:
Հիշեցնենք, որ այդ որոշմանը դեմ քաղաքացիներն արշավ էին սկսել համացանցում: Նրանք, տեղեկացնելով, որ թույլ չեն տա նման գործողություն, տեղադրում էին #KampArmen հեշթեգը: