|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արամի 30-ը և դրան հարող տարածքները դեռևս 2004-ին` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, գերակա շահ էին համարվել. լրագրողներին հայտնեց այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցողը` Ավետիս Կարագուլյանը:
Ըստ նրա` հենց այդ ժամանակ է ամբողջ նախագիծը մշակված եղել` թե տարածքում ինչը պետք է քանդվի, ինչը` ոչ:
Կարագուլյանի հավաստմամբ` ինքը չի իմացել, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքը հուշարձան է:
Yerkir.am-ի հարցին, թե ժամանակին, երբ ստեղծվեց «Արամի 30» հասարակական շարժումը և բազում քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում շենքի պահպանման համար, այդ ժամանակ է՞լ չի իմացել, որ շենքն արժեք է Երևանի, երևանցիների համար, Կարագուլյանը խուսափողաբար պատասխանեց. «Խնդիրն ինձնով չի սկսվում և ինձնով վերջանում»:
Հաջորդ հարցին` եթե չգիտեր, որ հուշարձան է, ինչո՞ւ կեսգիշերին քանդեցին Արամի 30 հասցեում գտնվող շենքը, Կարագուլյանն անկեղծ պատասխանեց, թե վախենում էին, որ ակտիվիստները դարձյալ կխոչընդոտեին:
Ի դեպ, տարածքը կառուցապատելու համար գործարարը հատկացրել է 500 000 դոլար: