|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ու դիտորդական առաքելություն իրականացնողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ընտրություններից առաջ տիրող իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ-ում Yerkir.am-ի թղթակիցը, Սրբուհի Արզումանյանը նշեց, որ ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում արդեն փոխվել է համամասնական և մեծամասնական մանդատների թվի հարաբերակցությունը: Նախկին՝ 17 (համամասնական) -16 (մեծամասնական) հարարաբերակցության փոխարեն այժմ գործում է 22 (համամասնական) - 11 (մեծամասնական) հարաբերակցությունը: Համամասնական ցուցակներում նվազագույնը հինգ հոգի են ընդգրկված, առավելագույնը՝ 66:
Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ 6-րդ գումարման խորհրդարանում կանանց դերի բարձրացման և ներկայացվածության ավելի մեծ հնարավորություն է ստեղծվել: Նա նշեց, որ շուրջ 20 տոկոսով բարձրացվել է կանաց ներկայացվածությունը խորհրդարանում: Արզումանյանը տեղեկացրեց, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ թեկնածուների թիվը կրկնապատկվել է:
Այս տարի ընտրություններին կմասնակցի 101.653 ընտրող: Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ՝ ընտրությունների ընթացքում լրատվամիջոցները հնարավորություն կունենան ազատ տեսանկարահանելու ամեն ինչ՝ բացի ընտրողների ստորագրվող ցուցակներից եւ ընտրախցիկներից:




