|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Դաշնակցության կողմից ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր անցնել 100 տոկոս համամասնական ընտակարգին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգն ապահովում է իշխանությունների վերարտադրությունը` ձևավորելով կիսաֆեոդալական օկրուգներ, որոնք սեփականաշնորհված են առանձին մարդկանց կողմից:
«Պատկերացնենք խորհրդարանական համակարգը, երբ չկան մեծամասնական օկրուգները, կլիներ այն, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեին չորս կամ հինգ ուժերը, որոնք էլ կնշանակեին վարչապետ և այլն: Այնպես որ` էական բան կփոխվեր, եթե մեծամասնական ընտրակարգը չլիներ»,- ասաց նա:
Անդրադառնալով հանրապետական պատգամավորների այն փաստարկին, թե համամասնական ընտրակարգը չի կարող գործել այնպիսի համակարգում, ուր կուսակցական համակարգը կայացած չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Էդ ո՞նց է ստացվում, որ ընդդիմությունը միշտ վատն է ու չի կայացել, իսկ իշխանությունները միշտ լավն են ու կայացած: Այդպես լինո՞ւմ է, որ այնքան լավն են, որ անընդհատ կարող են վերարտադրվել»: