|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առաջին քայլը, որ պետք է լինի, ընտրություններում մեծամասնականը պիտի վերանա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
«Մեծամասնական ընտրատարածքներն օլիգարխների ու գողականների համար են, որեւիցե մեկը կասկածո՞ւմ է դրանում: Ի՞նչ մեծամասնական ընտրատարածք: Էդ նրա համար է, որ եթե հանկարծ հանրապետականը համամասնականով քիչ ձայն հավաքի, մեծամասնականը գումարեն ու պառլամենտում էլի մեծամասնություն ունենան»: