|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` «Փյունիկ»-ի և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:
Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը: