|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքվում է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչ նշանակելը կամ որևէ մասնագետի հետ համաձայնության գալը:
«Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երևակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաև ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ:
Ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված տարվում են աշխատանքներ, բանակցություններ և արդյունքների՝ այսինքն ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով: ՀՖՖ բոլոր պաշտոնական հայտարարությունները տեղադրվում են միայն ՀՖՖ պաշտոնական կայքում և Facebook ցանցի ՀՖՖ պաշտոնական էջում»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ yerkir.am կայքը, հղում անելով Agos.com-ին, գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ռումինացի մասնագետ Գեորգե Հաջիի հետ: