|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայոց ցեղասպանությանը 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցը չի կարող ազդել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Տվյալ դեպքում այդ միջոցառումները չեն կարող որակվել որպես ինչ-որ բանի վնասող»,- ասել է նա:
Ըստ Պեսկովի` Ռուսաստանը բավական սերտ գործընկերական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որոնք փոխշահավետ տնտեսական համագործակցության ամուր հիմք ունեն: Նա նշել է, որ, միաժամանակ, Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ անհամար թելերով։