|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա օրակարգում է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, դա կախված կլինի երկու ղեկավարների ժամանակացույցից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այցը օրակարգում է, կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է», - ասել է Պեսկովը՝ խոսելով այցի պլանների մասին։
Նա նշեց, որ վերջերս ուղիղ գծով նախագահն ինքն է ասել, որ պատրաստ է նման այց կատարել։
«Հենց որ հնարավորություն ընձեռվի, նա կանի դա, բայց հիմա, սակայն, շեշտը, բնականաբար, ավելի շատ ներքին գործընթացների վրա է դրված»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։