|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 16-ին մասնագիտական տոնի կապակցությամբ. «Այս տարի ոստիկանությունն իր մասնագիտական օրը դիմավորում է մեր երկրի և աշխարհասփյուռ հայության համար առանձնահատուկ պայմաններում. նշվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ծավալուն ու կարևոր են նաև այս շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրները՝ հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքից մինչև հասարակական կարգի ապահովումը բազմաբնույթ զանգվածային միջոցառումների ընթացքում:
Պայմանավորված մեր օրերի բացառիկ խորհրդով, նաև ծառայության առաջնահերթություններով ու լարված ռեժիմով՝ ոստիկանությունը որոշել է ձեռնպահ մնալ ապրիլի 16-ին նվիրված հանդիսություններից ու միջոցառումներից:
Համոզված ենք, որ լավագույն խոնարհումը մեր նահատակների հիշատակին, ինչպես և ամենապատշաճ նշանավորումը մեր մասնագիտական օրվա կլինի ոստիկանության արդյունավետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը և մեր քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովմանը հայ ժողովրդի համար խիստ նշանակալից ու պատասխանատու այս ժամանակահատվածում»,- ասվում է հայտարարության մեջ: