|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Գյումրի է այցելել Քիմ Քարդաշյանը: Քարդաշյանն այցելել է Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցի, որտեղ, սակայն, միջադեպ է տեղի ունեցել:
Yerkir.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել էին եկեղեցու դռները՝ թույլ չտալով լրագրողներին և ժողովրդին ներս մտնել:
«Ես էլ բարկացա ու կարգադրեցի բացել դռները: Ինձ, ճիշտ է, զգուշացրել էին, որ այդ աղջիկն այցելելու է, և ես էլ ասել էի` խնդիր չկա, թող գա, եկեղեցու դռները բոլորի առջև բաց են, ներառյալ` նաև այդպիսի մարդկանց: Երբ այդպիսի մարդ մտնում է եկեղեցի, ոչ մեկին եկեղեցու դռները փակելու իրավունք չի տրված, բացի տեղի առաջնորդից: Հասկանո՞ւմ եք, ոստիկանությունն իրավունք չունի եկեղեցու դռները փակելու որևէ մեկի առջև»,-ասաց սրբազանը:
Նա նշեց նաև, որ իր խնդիրը Քարդաշյանի հետ չի եղել, այլ ոստիկանների:«Գյումրիում, ով էլ եկել է եկեղեցի, երբեք եկեղեցու դռները չեն փակվել: Այդպիսի բան Գյումրիում չի եղել և չի էլ լինելու երբեք»,- ասաց սրբազանը:
Ի դեպ, միջադեպից հետո Քարդաշյանը հեռացել է եկեղեցուց: