|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքական Vatan թերթը Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին քննադատական հոդված է հրապարակել:
Քանի որ թուրքերենում «kim» նշանակում է ով, կայքը «Պատմությունը Քիմին մնաց» վերնագրված հոդվածում փորձել է սրամտել բառախաղով` «Քիմ» բառը գրել է կարմիրով, նկատի ունենալով՝ պատմությունը մնացել է Քիմի, այսինքն՝ ում հույսին:
Հոդվածում շեշտվել է պատմությունը պատմաբաններին թողնելու միտքը, եւ թերթը գրել է, թե «Հայաստանը 1915 թվականի 100-րդ տարելիցի հույսը կապել է իր «գոտկատեղով հայտնի ամերիկացի հեռուստաաստղի հետ»:
Նշենք, որ հայկական «Ակօս»-ը նույնպես բառախաղով պատասխանել է Vatan (հայրենիք) թերթին` իր լուրը վերնագրելով՝ «Vatan-ը Քիմին մնաց», նկատի ունենալով՝ Vatan-ի հույսը Քիմի մասին լուրերն են: