|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ տեղեկացանք, որ խուզարկություն է իրականացվել նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակում, և բերման են ենթարկել գրասենյակի պատասխանատու, ՀԽ անդամ Հովհաննես Ղազարյանին:
Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Հիմնադիր խորհրդարանի՝ Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակում այս պահին դեռ խուզարկությունը շարունակվում է: Քիչ առաջ ժամանեց ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանը, ով փորձեց մտնել իր աշխատասենյակ, սակայն նրան թույլ չտվեցին:
Նրա խոսքով՝ այդ տարածքում խուզարկությունն ապօրինի է տեղի ունենում, քանի որ խուզարկության թույլտվություն չկա, իսկ գրասենյակն էլ ոչ թե գրանցված է Հիմնադիր խորհրդարանի, այլ «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի անունով:
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ բերման են ենթարկել նաև Կարո Եղնուկյանին,. Գևորգ Սաֆարյանին և ՀԽ Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին: