|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն: Նշենք, որ ամիսներ առաջ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քաղաքական դպրոց ստեղծելու ծրագրերի և հեռանկարների մասին, ասել էր, որ քաղաքական դպրոցում դասավանդելու հատուկ հրավեր է ուղարկվելու Ստեփան Սաֆարյանին: Սաֆարյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ գնահատված է իրեն զգում ՀՀԿ-ի կողմից և դեմ չէ ՀՀԿ-ի դպրոցում դասավանդելուն, բայց սպասում է պաշտոնական հրավերի:
Այսօր Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ստացե՞լ է հրավեր ՀՀԿ-ի կողմից: «Որևէ քննարկում չի եղել, և ես չգիտեմ` որքանով է անհրաժեշտ իմ ներկայությունը, իմ դասավանդելն այդ դպրոցում: Ես այն ժամանակ բարձր եմ գնահատել իմ անձի նկատմամբ ուշադրությունը, բայց լուրջ չեմ համարել, որ իմ դասախոսություններն անհարժեշտ են»,- ասաց նա: