|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Yerkir.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինչքան ամերիկացիները կարող են իրեն դատի տալ, այնքան էլ` վրացիները: «Դե հիմա ես չգիտեմ, ինձ ոչ մեկ էլ ոչ մի բանով դատի չի էլ տվել»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինքը չի՞ տեղեկացվել այդ մասին, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ինձ ո՞վ պետք է դատի տա, որ մի հատ էլ տեղեկացնեն: Ինչքան ամերակացիները դատի տվեցին, բան արեցին, հետո դասեր կրեցին, էնքան էլ սրանք»:
Վարդան Այվազյանը նշեց, որ ոչ մեկ էլ վրացիների ձկնորսությունն իրենց ձեռքից չի վերցնում: «Ո՞վ ա իրանց ձկնորսությունն իրանց ձեռքից վերցրել: Ես ոչ մի դատական ծանուցում չեմ ստացել, դատի գնացած պետք է լինեի, չէ՞: Իրանց մինիստրությանն են դատի տվել, ասում են` ապօրինություններ են, էլի: Ինձ դատի չեն տվել»,- ասաց Այվազյանը: Նա այս դեպքի առնչությամբ չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ, «Грузия Онлайн»-ի հաղորդմամբ, Վրաստանի Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ ԱԺ պատգամավոր ու բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին: Տեղացիները պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու` նրանց իրավունքը սահմանափակվում է: Նշվում է, որ նրանց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է: