|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այն հայտարարությունը, որը կա, վկայում է ևս մեկ անգամ նրա մասին է, որ, լինի գրավոր, թե բանավոր, միևնույն է, ՀՀ շահը չի պաշտպանվում։ Միևնույն է, Նիկոլը աշխարհի որ մայրաքաղաքում լինի, խնդիրը զիջելն է այնքան, ինչքան պետք է իշխանավարությունը ձգելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Գնալ Բրյուսել, չխոսել հայ ռազմագերիներից, նշանակում է չունենալ այնտեղ ներկայացուցիչ, մարդ, որը երկրի պետականությունն ու շահերն է պաշտպանում։ Բրյուսելում չխոսել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ՀՀ սուվերեն տարածքում զինվորականների և զորախմբերի միավորումներ տեղակայելու, վարձկաններով հայ բնակչությանը ահաբեկելու, Արցախում հումանիտար տեռոր ստեղծելու մասին՝ սրանց չանդրադառնալը նշանակում է, որ այնտեղ, բացի ՀՀ-ից, բոլորն ունեն ներկայացուցիչներ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։